Ցուցուլյանը՝ ՓԾ գեներալ-մայոր
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Արձագանքելով տեղի ունեցածին՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«ԱԻՆ-ը լուծարվել է դեռ անցյալ տարվա ամռանը։ Փրկարար ծառայությունը միացրել են ՆԳՆ-ին, իսկ ծառայության պետ նշանակել կադրային ոստիկան Կամո Ցուցուլյանին, ով նաև Նիկոլի զեմլյակն է։
Մնացած եզրակացություններն ինքներդ արեք»։