Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Դո՛ւք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Ատոմ Մարգարյանը՝ ՔՊ-ի պատգամավորներին

Տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԻԱՑԵ՛Ք ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻՆ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին 

Հարգելի՛ պատգամավորներ,

հուսով եմ, ի վերջո, գիտակցում եք ներկա պահի ողջ լրջությունը։ Եթե ոչ բոլորդ, գոնե Ձեր խնբակցության՝ ռացիոնալ մտածողություն ունեցող ու ողջամիտ հատվածը, թերևս հասկանում է, որ Արցախի կորստից հետո մենք կանգնած ենք Հայաստան աշխարհի բռնազավթման-հայաթափման ու Հայոց պետականության կորստի ահագնացող վտանգի առաջ, առաջին հերթին՝ Ձեր կուսակցության ղեկավարի միանձյա, կործանարար քայլերի ու որոշումների հետևանքով։ 
Քանի որ նա չի ցանկանում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, հիմա Ձե՛ր ժամանակն է՝ պատասխանատու որոշում կայացնելու, քվեարկելու նրա պաշտոնանկության և նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորման օգտին՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Այլ տարբերակ չկա։ Դուք լավ գիտեք, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունները տապալել են ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ մշակույթով վերջացրած։ Ըստ էության այդ կերպ հնարավորություն տվեք դատարանին որոշելու՝ նա դա արել է միտումնավո՞, թե՞, ենթադրենք՝  ․․․ինքնաբերաբար է այդպես ստացվել։ Մինչդեռ, այդ ծրագրերը Դու՛ ք եք հաստատել, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը կրում եք Դու՛ ք։ 

Ամենևին կարիք չկա վերստին ՔՊ ծրագրերը վերլուծել ու ապացուցել, որ դրանցում որպես կանոն մի բան է գրված եղել, իսկ Փաշինյանն ու իր գործադիր թիմը բազմաթիվ կենսական հարցերում ճիշտ հակառակն են արել ու տրամագծորեն հակադիր արդյունքներ գրանցել։ Այդ պատճառով վայրկյան առաջ նա պետք է հեռանա։ Միայն այն փաստը, որ Դուք Արցախի հարցում որդեգրել էիք՝ «Անջատում՝ հանուն փրկության» դրույթը, իսկ իրականության մեջ Ձեր ղեկավարի ինքնագլուխ «Արցախը Ադրբեջան է՝ և վերջ» թեզի ներքո հայոց աշխարհի երեքհազարամյա այդ չքնաղ մասնիկը հայաթափվեց-ցեղասպանվեց ու անցավ թուրքին, բավական է, որպեսզի նա հեռանար։ Ու դրա իրացման ամենից ողջամիտ, անցնցում ձևը այս պահին՝ նրա պաշտոնանկությունն է՝ Ձեր ձեռամբ։ 

Ասեմ, սա իմ երկրորդ բաց նամակն է Ձեզ։ Հիշեցնեմ, առաջին բաց նամակը /«Եկել է ձեր քայլը անելու ժամանակը»,/ես Ձեզ հղեցի տակավին 2021թ հունվարի 29-ին։ Վստահ եմ ձեզանից շատերը կարդացել է այն, սակայն, ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ հանապատի։ Դա մի շրջան էր, երբ արցախյան 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո անհրաժեշտ էր սթափվել ու պատասխանատու որոշումներ կայացնել՝ պաշտոնազրկել Փաշինյանին, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, կանգնեցնել տարածքային կորուստների ու նվաստացումների դժոխային մեքենան, պաշտպանել ու զորավիգ լինել Արցախ աշխարհի իրավունքներին։ Այն ժամանակ շատերն էին սթափվելու կոչ-առաջարկներ հնչեցնում, նրանց թվում՝ նաև ես։ 

Սակայն Դուք չանսացիք ոչ մի ողջամիտ հորդորի։ 
Ընդհակառակը, ԱԺ նոր ընտրություններ կոչված ֆարսը խաղարկելով, երբ ձեր ղեկավարը կարմիր ժապավենով մուրճը ձեռքին՝ լուտանքներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով, «նախկին թալանչիներներ»-«ներկա պուպուշներ» քարոզչակական խրթվիլակը քարշ տալով, վարչական ռեսուրսը չարաշահելով ու մեծամասնություն ստանալով, շարունակեց իր կործանարար գիծը՝ Ձեր անունից։ Արդյունքում՝ տարածքային նոր կորուստներ ու անվտանգային համակարգի նոր փլուզումներ, նոր զոհեր, նոր նվաստացումներ, դիվանագիտական հարաբերությունների խաթարումներ ու բնական դաշնակիցների կորուստներ, ու, ամենաողբերգականը՝ Արցախի հայաթափում ու բռնազավթում ոսոխի կողմից։ Եվ եթե Ձեզ թվում է, թէ ձեր շեֆը Արցախը բարեհաջող հանձնեց-մարսեց, ուրեմն քաղաքական առումով դուք միամիտներ եք։ Եթե Ձեզ թվում է, թե Բաքվի բանտերում հեծող մեր հայրենակիցների տառապանքների ֆոնին ձեր ղեկավարը կարող է ազատ առևտուր անել արդեն Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ուրեմն առավել ևս դուք վերջին միամիտներն եք, պարզ՝ քաղաքական իմպոտենտներ։ 

Մինչդեռ այն խոստումները, որոնք Դուք երկրորդ անգամ տվեցիք, վերստին կապված էին Հայաստան պետության, Արցախ աշխարհի անվտանգության և ինքնակազմակերպման, բանակի ու պաշտպանական համակարգի հզորացման, արդարադատության, մարդու իրավունքների, միլիարդների թալանը արագ ետ բերելու և էլի շատ ու շատ հարցերում, սկզբունքորեն ոչ մեկը չի իրագործվել։ Դրանցում խոսք անգամ չկա սահմանազատման/սահմանագծման այնօրինակ մոդելի մասին, որն այսօր անց է կացվում՝ ի հեճուկս առողջ տրամաբանության, միջազգային իրավունքի նորմերի և ազգային շահերի։ Արդ, այս ամենի հետևանքով  Հայաստանը կանգնած է գոյապահպանական/էքզիստենցիալ լրջագույն սպառնալիքների առաջ՝ առանց դաշնակիցների, առանց հզոր պաշտպանական համակարգի, առանց արտաքին սպառնալիքների դեմ լուրջ հանրային ու մասնավոր ռեսուրսի կոնսոլիդացիայի։ 

Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Փաշինյանը իշխանությունը կորցնելու ու կործանարար որոշումների աղետալի հետևանքների համար պատասխանատվության կանչվելու հեռանկարից սարսափած օր-օրի սեղմում է ռեպրեսիաների օղակը՝ ուժային կառույցների միջոցով փողոցում ձայն բարձրացնող յուրաքանչյուրի նկատմամբ քրեական գործեր կարել տալով, նույնիսկ չի խորշում դա անել պատերազմի ընթացքում որդի կորցրած ու ոչ մի կերպ նրա մասունքները չգտնող ու յուրօրինակ ձևով բողոքող առյուծածին տիկնոջ նկատմամբ։ Օր-օրի բերետավորների վայրագությունները դառնում են ավելի ու ավելի գազանաբարո, էլ ավելի քստմնելի ու անհանդուրժելի։ Մինչև ե՞րբ։ 

Հիշեքե՛ք, Դու՛ք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը՝ որպես երկրի առաջնային մանդատ ունեցող իշխանության միակ մարմինը։ Փաշինյանն ․․․ընդամենը Ձեր ընտրած մարդն է՝ ինչպես ընտրել եք, այնպես էլ կարող եք պաշտոնանկ անել։ Պատգամավորի մանդատը Ձեզ պարտադրում է քվեարկել Ձեր խղճին ու համոզմունքներին համապատասխան, առանց տեղի տալու որևէ ճնշման՝ առաջին հերթին պահպանել օրինականության, սահմանադրականության ու իրավակարգության նորմերի պահանջները։ Իսկ Փաշինյանի կառավարության վարքագիծն ու գործողությունները ոչ մի կերպ չի տեղավորվում նշված հասկացությունների շրջանակներում։ Օրինակ, 2021թ մայիսի 12-ից ՀՀ տարածքի 230 քառակուսի կիլոմետրը բռնազավթված է ցեղասպան Ալիևի կողմից, ո՞վ պետք է Սահմանադրության համաձայն՝ երկրում ռազմական դրություն հայտարարեր ու ետ բերեր բռնազավթված տարածքները, եթե ոչ՝ Փաշինյանի կաբինետը, Դուք էլ վերջնական որոշումները հաստատեիք։ Ինչու՞ չեք արել։ Ի՞նչն է խանգարել։ Մինչդեռ, դա սահմանադրական կարգի տապալման աղաղակող փաստ է։

Չերկարացնեմ, Ձեզ համար ողջամիտ ելքը միակն է՝ Դուք պետք է արագ նախաձեռնեք ու քվեարկեք գործող վարչապետի պաշտոնանկության օգտին և ընդունեք այն օրակարգը, որը առաջարկում է վարչապետի թեկնածու, Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դուք պետք է հնարավորություն  տաք նրան՝ ձևավորելու ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ու հայտարարեք 1 տարվա ընթացքումարտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետ։ Այլ ելք չկա, դա է մեր ժողովրդի, Հանրապետության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց, ըստ էության՝ ժողովրդի մեծամասնության պահանջը։ Համոզված եմ՝ դա նաև Ձե՛ր փրկությունը կլինի։ Վստահ եղեք՝ հանրահավաքների թափը, ուժգնությունը և ծավալները չեն թուլանալու, ավելի են ընդլայնվելու։ 

Քանզի այլընտրանքը քաղաքացիական պատերազմն ու բախումներն են, քանի որ, ինչպես երևում է, այդ սցենարը ակտիվորեն հրահրվում է թե՛ ներսի ու թե դրսի՛ որոշ շրջանակների կողմից։ Մի՛ թույլ տվեք, որ հերթական անգամ /ինչպես հեռավոր 2008-ի մարտի 1-ին/ Երևանի փողոցները դառնան արյունալի ճակատամարտերի ու բախումների թատերաբեմ, դրանից ոչ ոք չի շահի՝ առաջին հերթին Դու՛ք և Ձեր ընտանիքները։ 

Արե՛ք Ձեր քայլը հնարավորինս արագ, հենց հիմա, հետո ուշ կլինի։ Մի՛ արեք այնպես, որ, աստված մի արասցե, տեղի ունենա վատթարը՝ վենդետան, երբ պատերազմում իրենց անմեղ զավակներին կորցրած, կամ հաշմված զավակներ ստացած տասնյակ հազարավոր մարդկանց ցասումն ու վրեժը նաև Ձեր ու Ձեր ընտանիքների վրա պարպվի։ Դա նաև կլինի Հայաստան պետության, հայոց պետականության վերջը։ 

Վերջում շեշտեմ։ Սա արդեն խնդրանք չէ, այլ պահանջ, որին, կարծում եմ, կմիանա յուրաքանչյուր ողջամիտ հայ։ 

P.S. Քանի որ իմ էջի տեսանելիությունը տարօրինակ ձևով խիստ ընկած է, գլխավոր խմբագիր կամ լրագրող իմ գործընկերներին խնդրում եմ իրենց կայքէջերի միջոցով տարածել իմ գրությունը ու այն հասցնել հասցեատերերին։ Սա նաև յուրօրինակ ստորագրահավաք է՝ իմ ֆեյսբուքյան ընկերներից նրանք, ովքեր համաձայն են իմ կոչի հետ՝ թող միանան։