ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Տեսանյութ

1918թ.-ի Սարդարապատի հերոսամարտը ոչ միայն թույլ տվեց փրկվել նոր ցեղասպանությունից, այլև վերականգնել շուրջ 1000 տարի առաջ կորսված պետականությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

1917թ.-ին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների հետևանքով 1918թ.-ի գարնան դրությամբ Կովկասյան ճակատից հեռացել էր շուրջ կես միլիոնանոց ռուսական կայսերական բանակը՝ Օսմանյան կայսրությանը դիմակայելու ամբողջ ծանրությունը թողնելով հայկական ու վրացական զորամիավորումների վրա:

Սարդարապատի ճակատամարտի մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի վկայությամբ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը վստահեցնում էր, որ դեպի Կովկաս շարժվող թուրքական բանակին հնարավոր է կանգնեցնել Կարսի մարզում, քանզի Կարսի ամրոցը հնարավորություն ուներ շուրջ երկու ամիս դիմակայելու թշնամուն, սակայն Թիֆլիսի հարավկովկասյան իշխանությունները որոշեցին հանձնել Կարսը՝ հույս ունենալով, որ օսմանյան բանակը Արաքսը չի անցնի և կբավարարվի Կարսի և Բաթումի մարզերի զինագրավումով: Մինչդեռ թուրքական բանակը կանգ չառավ, արագ գրավեց Ալեքսանդրապոլն ու շարժվեց դեպի Երևան՝ ստրատեգիական ծրագիր ունենալով գրավել ամբողջ Հարավային Կովկասն ու դուրս գալ Կասպից Ծով, ինչը թույլ կտար Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակից Գերմանիային ոչ միայն տիրանալ Բաքվի նավթարդյունաբերությանը, այլև լայն աշխարհաքաղաքական հորիզններ բացել պանթուրքական ծրագրերի իրականացման համար: Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Երևանում Արամ Մանուկյանի գլխավորությամբ հապճեպորեն ձևավորված իշխանությանը հաջողվեց լուծել ռազմաճակատը կազմակերպելու խնդիրը և զսպել բնակչության շրջանում անկումային տրամադրությունները, ինչը թույլ տվեց բանակին և կամավորներին ջախջախել մայիսի 21-ին Սարդարապատ կայարանը գրաված ու դեպի Երևան-Էջմիածին շարժվող թուրքական զորամիավորումներին: Այս հարցում Վճռական նշանակություն ունեցավ նաև Գևորգ 5-րդ Կաթողիկոսի քայլը, երբ նա չանսաց բազմակողմանի հորդորներին և հրաժարվեց լքել Էջմիածինն ու պատսպարվել Սևանում՝ նախընտրելով մինչև վերջ մնալ Մայր Աթոռում:

Վեհափառի այս քայլը վճռականություն հաղորդեց ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև զինվորականներին, որոնց մոտ վերջնականապես բյուրեղացավ գիտակցումը, որ Սարդարապատը հայության և Հայաստանի լինելիության այն վերջին գիծն է, որից այն կողմ նահանջելու տեղ չկա՝ ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն: Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ 1918թ.-ի Սարդարապատի ճակատամարտում հաղթանակով Արարարտյան դաշտի բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից, իսկ Արևելյան Հայաստանը՝ թուրքական նվաճումից: Սարդարապատը դրեց հայկական պետականությունը վերականգնելու հիմքերը: Հերոսամարտը հայ ժողովրդին մեջքն ուղղելու և սեփական ուժերին հավատալու հարցում կարևոր նշանակություն ունեցավ: Ցեղասպանության հետևանքով հոգևարքի մեջ գտնվող հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ մեկ բռունցք դառնալ, համախբել ուժերն ու ջախջախել թշնամուն: Սարդարապատի հերոսամարտին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն Ամբողջությամբ՝ տեսանյութում