Զանգ չենք ստացել․ ՆԳՆ-ն՝ աղետի գոտում արգելափակված բնակիչների մասին
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, որ Հաղպատ կիսակարայանի բնակելի թաղամասի և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակների որոշ բնակիչներ արգելափակված են և 2 օր է, ինչ ուտելիք չունեն։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է, թե նշված հատվածների բնակիչներից 911 ծառայություն զանգ չի ստացվել, բացի այդ պարանի միջոցով մշտապես սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցվում են տեղի բնակիչներին։