ԱԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել Միրզոյանի՝ Սարդարապատ այցից
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Հայտնում են ԱԳՆ-ից՝ հրապարակելով լուսանկարներ։
Նախարարը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: