Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների վրայից ԱԱՀ-ն կհանվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից ֆիզիկական անձ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների՝ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:

Կարճ ասած, խոսքը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող մեքենաներին, որոնցից գանձվում էր ավելացած արժեքի հարկ, որը, ըստ ԵՏՄ կանոնադրության` չպետք է գանձվեր: Այս հարցը բարձրացրել էր ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, նա հայտատարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է ավելացված արժեքի հարկ գանձվեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանել էր Տատյանա Վալովայային, որ ԵՏՄ անդամակցության անցումային դրույթներով Հայաստանն իրավունք ունի ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելիս ավելացված արժեքի հարկ գանձել:
«Ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով՝ իրավական տողին, տառին համապատասխան: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել էր փոխնախարարը:

Կառավարությունը իրավունք ուներ, թե չուներ, այնուամենայնիվ փափկեց:

Ազգային ժողովում քննարկեցին այս հարցը և ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարելու է ԱԱՀ մինչև 2017 թ.-ի հունվարի 1-ը:

Այսօր կառավարությունը ամբողջովին էր փափկել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ նշել էր, որ օրենքով նախատեսված էր ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ-ով հարկում չիրականացնել 2017-ից, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում խնդրի քննարկման մասսայականությունը, ՀՀ նախագահի հետ որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու կրճատել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

«ԵՏՄ-ի համար խնդիրը նոր չէ. անցումային նման սահմանափակում ունեցել է նաև Ղազախստանը: Վերջին մեկ տարում Հայաստանն ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ երկրների իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ մեխանիզմների վերացման ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Համապատասխան որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվել ու ճանաչվել է անհետաձգելի՝ համապատասխան գերատեսչություններին երկու օր ժամանակ տալով վերջնական կարգավորումների հստակեցման համար:

Տարբեր գնահատականներ կան, թե այս ընթացքում որքան է գանձվել պետբյուջե ավտոմեքենաների ԱԱՀ-ի շրջանակներում: Թեև արդարացում են փնտրում, թե անցումային դրույթներով իրավունք ունեինք, սակայն ԵՏՄ ավելի քան հստակ է արտահայտվել, չպետք է գանձվեր ԱԱՀ և վերջ:
Ինչպես երևում է հայկական անցումային դրույթները չեն ընկալել, և քանի որ մեր բյուջեի նման ձևով համալրել ԵՏՄ սրտով չէ, ապա կառավարությունը որոշել է հապշտապ լուծել ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքնաների վրայից ԱԱՀ-ն հանելու հարցը: