Միջազգային կազմակերպությունը դատապարտում է իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառումը
Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY) հայտարարություն է տարածել։
Միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ` նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այդ գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը»:
IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահմանադրական իրավունքը»։