Այդ մարդու այնտեղ չգալը նշանակում է, որ հայրենատեր մարդիկ ամբողջությամբ տեր են իրենց ինքնությանն ու սրբությանը և թույլ չեն տա որևէ մեկին այն գողանալ. Բագրատ Սրբազան
Երեկ Սարդարապատում դուք ուղերձ հղեցիք, որ մեր խորհրդանիշները որևէ աղերս չունեն այս մարդկանց հետ։ Դուք փաստեցիք, որ որտեղ ինչպես ցանկանաք, այդպես էլ կվարվեք, ճշմարտությամբ ու առանց երկյուղի։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը:
«Այդ մարդու այնտեղ չգալը նշանակում է, որ հայրենատեր մարդիկ ամբողջությամբ տեր են իրենց ինքնությանն ու սրբությանը և թույլ չեն տա որևէ մեկին այն գողանալ։ Իրենք այլևս մեր երկրում օրակարգ չեն թելադրելու»,- ասաց Սրբազանը` խոսելով իշխանության մասին: