ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականները հաստատում են Հայոց ցեղասպանության անժխտելիությունը

Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների կատարած հետազոտություններն ու հրապարակումները Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ փաստում են մարդկության պատմության ամենամութ էջերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Զորյան ինստիտուտը, որտեղ նշվում է, որ կառույցը, Հայոց ցեղասպանության փաստը վավերացնելու իր ձգտումներում, բազմիցս համագործակցել է տարբեր ազգությունների գիտնականների հետ, հանձնարարել նրանց ուսումնասիրել տարբեր երկրների արխիվներ եւ կատարել հետազոտություններ, որոնք եւ հրատարակվել են գիտական պարբերականներում կամ լույս տեսել առանձին մենագրությունների տեսքով։

Ստորև ներկայացված գրքերը տարբեր գիտակարգերում մեծ հռչակ վայելող գիտնականների այդօրինակ հետազոտությունների արդյունքներն են, որոնք հստակ պատկերում են Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

Գերմանացի լրագրող, պատմաբան, Der Spiegel ամսագրի ղեկավար և անկախ գիտնական Վոլֆգանգ Գուստը կնոջ՝ Ինգրիդ Գուստի օգնությամբ, 11 տարի ուսումնասիրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվը, որտեղից եւ հավաքել ու վերականգնել է Առաջին աշխարհամարտին վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Գուստի «Հայոց ցեղասպանություն. ապացույցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից, 1915-1916» գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանացի օտարերկրյա դիվանագետների և Բեռլինում նրանց վերադասների միջև տեղի ունեցած եւ չգրաքննված հաղորդագրությունները։ Գիրքը հրատարակվել է գերմաներեն (2005), թուրքերեն (2012) և անգլերեն (2014):

Օսմանյան կայսրությունում Գերմանիայի հյուպատոսության պաշտոնյաների մոտ 218 հեռագրեր, նամակներ և զեկույցներ ուղղված Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը Բեռլինում նկարագրում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող Հայոց ցեղասպանությունը: Այս փաստաթղթերի առկայությունը անհերքելի փաստ է բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, քանզի այդ փաստաթղթերը գտնվել են պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից երկրի արխիվից։ Այն աշխատությունն ավելի խորը պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանության մեղավորների գործողությունների և դրդապատճառների մասին:

Գրքի գերմաներեն հրատարակությունը մեծ դեր է խաղացել 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Զորյան ինստիտուտ կատարած այցի ժամանակ ասել է․

«Վոլֆգանգ Գուստի և Զորյան ինստիտուտի աշխատանքը շատ կարևոր էր, քանզի առաջին անգամն էր, որ մենք տեսանք Գերմանիայի ԱԳՆ փաստաթղթերը, որոնք թերեւս Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհում ամենալավ պահպանված արխիվն են»:

1915 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Փոլ Վոլֆ-Մետերնիչը գրեց կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգին.

«…Հայերի հալածանքների վերաբերյալ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մեր մամուլում և վերջ դրվի թուրքերի նկատմամբ մեր խանդավառությանը: Ինչ էլ որ նրանք ձեռք բերեն, մեր արածի շնորհիվ է. դրանք մեր սպաներն են, մեր թնդանոթները, մեր փողերը… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար մենք պետք է վախ ներշնչենք թուրքական կառավարությանը հետևանքների վերաբերյալ։ Եթե ​​ռազմական նկատառումներից ելնելով մենք չհամարձակվենք դրան դիմակայել ավելի կոշտ դիրքորոշմամբ, ապա այլ ելք չենք ունենա, քան… հետ կանգնել և հետևել, թե ինչպես է մեր դաշնակիցը շարունակում կոտորել»:

Կանցլերի պատասխանը եղել է հետեւյալը․

« Պատերազմի ժամանակ դաշնակցի կողմից հրապարակային նկատողությունը պատմության մեջ աննախադեպ արարք կլինի։ Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է մինչև պատերազմի ավարտը, անկախ նրանից՝ դրա արդյունքում հայերը կկոտորվեն, թե ոչ»։

Վահագն Դադրյանը և Թաներ Աքչամը միասին ուսումնասիրել են թուրքական ռազմական արխիվները։

«Ստամբուլի դատավճիռը․ Հայոց ցեղասպանության դատավարությունները» գիրքը ներկայացնում է «Takvim-i Vekâyi»-ի տեղ գտած թուրքական ռազմական տրիբունալների Օսմանյան կառավարության պաշտոնական արձանագրությունների թարգմանությունն ու մանրամասն վերլուծությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ:

Աղետալի պարտությունից հետո՝ 1919 թվականին, Օսմանյան կառավարությունը պատվիրեց հետաքննություն եւ բավականաչափ ապացույցներ ներկայացրեց այս հանցագործությունների հեղինակներ վերաբերյալ մի շարք դատավարություններ կազմակերպելու համար: Վ․ Դադրյանն ու Թ․ Աքչամը առաջին անգամ անգլերենով կազմել են դատավարության փաստաթղթերը և ներկայացրել դրանք իրենց պատմական և իրավական համատեքստում: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ նախարարները, երիտթուրքական կուսակցության առաջնորդները և մյուսները, ովքեր մեղավոր են այդ հանցագործությունների համար, թուրքական ռազմական տրիբունալների կողմից ներկայացվել են ռազմական դատարան: Շատերը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են բանտից մինչև մահ: Ի տարբերություն Նյուրնբերգի, թուրքական ռազմական տրիբունալներն անցկացվել են բացառապես գործող Օսմանյան ներքին քրեական օրենսգրքերի հիման վրա:

Միջազգային քրեական դատարանի փոխարինումը ազգային դատարանով պատմության մեջ մտել է որպես ազգային ինքնադատապարտման եզակի նախաձեռնություն։ Այս հավաքածուն մեծապես ընդլայնված է քսաներորդ դարի սեփական քաղաքացիների նկատմամբ պետականորեն հովանավորվող ցեղասպանության առաջին հանցագործության քրեական հետապնդման պատմական ֆոնի, քաղաքական բնույթի և իրավական հետևանքների լայնածավալ վերլուծությամբ: Այս ժողովածուն առավել ծանրակշիռ է դառնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն ներկայացնում է սեփական քաղաքացիների դեմ իրագործված քսաներորդ դարի առաջին ցեղասպանության պատմական ընդհանուր իրադրության, քաղաքական իրողությունների եւ իրավական հետեւանքների վերաբերյալ համապարփակ վերլուծություն։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ անցած դարի ընթացքում Թուրքիան զգալի վերափոխումների է ենթարկվել՝ Օսմանյան կայսրությունից և երիտթուրքերից մինչև այսօրվա Հանրապետություն, սակայն այս ընթացքում Թուրքիան ցուցաբերել է տագնապալի հետևողականություն զանգվածային բռնությունները խրախուսելու և սանձազերծելու հարցում: Մասնավորապես, սուննի մահմեդական-թուրքական ինքնության կառուցումը մասամբ իրականացվել է էթնիկ և կրոնական խմբերին, այդ թվում՝ ալևիներին, հայերին, ասորիներին, հրեաներին, հույներին, քրդերին և եզդիներին որպես «ներքին թշնամիներ» հռչակելու եւ վերջիններիս հանդեպ ուղղորդված հանրային ատելություն դրսևորելու միջոցով:

Այս աշխատությունը ներկայացնում է դեպքերի ուսումնասիրությունների լայնածավալ շարք եւ պատմագիտական անդրադարձեր թրքական պատմության մեջ այսօրինակ բռնությունների տագնապալի կրկնողության վերաբերյալ։ Գիրքը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես են էթնիկ-կրոնական խմբերի դեմ գործադրված վայրագություններն ազդել ազգի ինքնագիտակցության վրա, այլ նաեւ այն, թե ինչպես է այս վայրագությունների անպատժելիությունը նպաստել բռնության ավելի լայնածավալ դրսեւորմանը Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ ԻԼԻՊ-ի եւ այլ, ոչ պետական դերակատարների վերելքին եւ նրանց կողմից բռնությունների իրագործմանը փոքրամասնությունների՝ ինչպես օրինակ եզդիների նկատմամբ։

Ազգերի միջև լարվածության սրման, ավերիչ հակամարտությունների և ցեղասպանությունների ժխտման շուրջ ահագնացող իրողությունների պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպես առաջ գնալ:

«Զորյան ինստիտուտը ջանում է բարձրացնել իրազեկվածությունը և ընդլայնել ցեղասպանագիտության և մարդու իրավունքների ոլորտը ակադեմիական ջանքերի միջոցով: Համալսարանական ծրագրին զուգահեռ ինստիտուտը հրատարակում և հովանավորում է բազմաթիվ գրքեր, հոդվածներ և ամսագրեր։ Մենք կարծում ենք, որ այս երեք գրքերը պետք է լինեն աշխարհի ցանկացած մարդու գրադարանում, ով հետաքրքրված է մարդու իրավունքներով եւ Հայոց ցեղասպանության պատմությամբ»,-եզրափակվում է Զորյան ինստիտուտի հաղորդագրությունը: