80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երրորդ անգամ
80-ամյա արտիստ Արմեն Ջիգարխանյանը ամուսանցել է երրորդ անգամ: Նա ամուսնացել է 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ԶԱԳՍ-ում: Արարողությանը մասնակցում էին միայն մոտիկ հարազատները:
Նշվում է, որ ապագա ամուսինները գրանցվելու համար հատուկ ընտրել են աշխատանքային օրեր, որպեսզի համատեղեն ԶԱԳՍ այցելությունը և Ջիգարխանյանի թատրոնում առօրյա գործերը, որը ղեկավարում է Ցիմբերլյուկ-Ռոմանովսկայան:
Զույգը հանդիպում էր արդեն 15 տարի: 2015թ-ի սեպտեմբերին արտիստը ամուսնալուծվեց իր երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից: Այն ժամանակ ԶԼՄ-ներում առաջին անգամ հայտնվեց Ցիմբերլյուկ-Ռոմանովսկայայի հետ հարցազրույց, որտեղ նա պատմել էր արտիստի հետ իր հարաբերությունների մասին: