ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է. ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում. ոստիկանություն
Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասված է հայտարարության մեջ: