«Փորձառու քաղաքական գործիչ»․ Լուկաշենկոն ծաղրե՞լ է Փաշինյանին՝ նրա ծննդյան օրով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ՝ քաջառողջության մաղթանքներով և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղղությամբ։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել»,- ասվում է շնորհավորանքում։