Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան
Գյումրիում ժամը 14-ին նախատեսված միջոցառման ժամը փոխվել է, այն անցկացվել է ժամը 12-ին՝ զրկելով Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբին ելույթ ունենալու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը ուղևորվում էր Գյումրի՝ մասնակցելու Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը, նույն միջացառմանը մասնակցելու էր գնացել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Մինչ երեխաները Տավուշից հասել են Գյումրի՝ միջոցառումն ավարտված է եղել, բեմն էլ՝ քանդված։
Քանի որ ժամը փոխվել էր երեխաները ստիպված եղան առանձին ներկայացնել իրենց կատարումները։