Մակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասին
Քաղաքականություն

Նիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է նվիրել Ալիևին մեր հայրենիքը․ Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սաթենիկ Կարապետյանը նրան հարցրել է.

«Նիկոլը նորից ակտիվ տարածում է իր թեզերը պետության մասին իր պատկերացումներով, որոնց մեջ իսպառ վերացած է ազգայինը։ Ո՞նց կգնահատեք այդ խոսույթը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նիկոլի կողմից հայ ժողովրդի ուղեղի լվացման նման պրիմիտիվ զեղումներով մեր ազգի դեմ վարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն է։ Նա իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ՝ հենց 2018-ից սկսած։

Նա չի բավարարվում մեր հողերը և մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով․ նա ուզում է նվիրել Ալիևին նաև մեր հայրենիքը։

Պատահական չէ, որ այդ նպատակին հասնելու համար նա դիմում է զանազան միջոցների՝ պաշտոնական առիթներից մինչև TikTok-ում պրիմիտիվ կոնտենտ տարածելով։ Նա լավ է հասկանում, որ հայ ժողովուրդը այնքան է դիմադրելու և նզովելու Փաշինյանին, քանի դեռ առաջնորդվում է իր  ազգային «ես»-ի հիմնարժեքներով։

«Բալկոնում գունավոր շորտիկներով կոֆե խմելու» օրինակները մի կողմից՝ իր չբավարարված կոմպլեքսների, մյուս կողմից՝ դիմացինին լիարժեք տհասի տեղ դնելու արդյունքն են։ Պարզ ասած՝ նրա նպատակը հայ ժողովրդի վերջնական դեբիլացումն է։

Չի կարող պետության առաջնային նպատակը «լավ ապրելը» լինի։ Մինչ  պետության սոցիալ-տնտեսական ֆունկցիան, նա միտումնավոր վերացնում է պետության առաջնային՝ պաշտպանական և պահպանական ֆունկցիաները, որոնք Փաշինյանը նպատակային կերպով քայքայում է։

Դրանից էլ ավելի կարևոր է պետության ընկալումը՝ որպես սեփականի, որպես քո տան։ Եթե պետությունը լոկ լավ ապրելու տեղ է, ապա աշխարհում բազմաթիվ պետություններ կան, որոնք այդ լավ կյանքն ապահովում են, բայց քոնը չեն։ Եվ դու կարող ես այդ ընկալումով հանգիստ գերադասել հենց այդ լավ ապրուստ ապահովող, բայց ուրիշի տունը։

Եթե պետությունը տունդ չէ, ապա հանգիստ խղճով կարող ես գնալ ապրելու այլ պետությունում։ Եթե նախկինում Նիկոլը  թմբկահարում էր՝ «Հայաստանն իմ օջախն է,  ժողովուրդն՝ իմ ընտանիքը», ապա այսօր նա գրեթե բաց տեքստով ասում է՝ «Հայաստանն իմ պատանդն է, ժողովուրդը՝ իմ սպառնալիքը»։

Մի խոսքով, գունավոր շորտիկով պատշգամբում սրճելուց առաջ նախ պիտի համոզվես, որ այդ պատշգամբը քոնն է»: