Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն․ բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի
«Ուսումնասիրվել են 50 մանկապարտեզի տեղանքները, այնտեղ գործող խմբերը և հատակագծերը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի մինչև 1700 տեսհսկման կետ ունենալ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։
Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի 67 հազար դրամ և 1700 տեսախցիկի համար Երևանի բյուջեից կպահանջվի 135 մլն դրամ։