Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ
Քաղաքականություն

Քանի որ ՀՀ իշխանություններն օգնում են Ալիևին մարսել ագրեսիան, էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու բռնապետությունը, դրա համար էլ արժանանում են նոր պահանջների ներկայացմանը․ ադրբեջանագետ

Այն, որ Ադրբեջանը շարունակելու է այսպես կոչված «խաղաղության» օրակարգի ներքո առաջ բրդել իր երազանքների ցուցակը, ակնհայտ ճշմարտություն է։ Այն, որ Ադրբեջանը քայլ քայլ գնալով Հայաստանից ներողություն է պահանջելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ևս ակներև էր։ Ես դրան անդրադարձել եմ ամիսներ առաջ՝ հստակ մատնանշելով, թե ինչ է փորձելու հասնել Բաքուն այդ քայլով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Աբսուրդ է չէ՞, որ Արցախում էթնիկ զտում իրագործած, հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող պետությունը մեզ փորձում է ներկայացնել որպես «ցեղասպան», «ագրեսոր» և «օկուպանտ»։ 

Այդ համատեքստում էլ հենց Ալիևը սկսել է ակտիվորեն առաջ մղել Խոջալուի թեմայով ներողություն պահանջելու հարցը։ Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ նշելով՝ «Հայաստանը ներողություն կխնդրի՞ Ադրբեջանից․ պատմությունը փոխելու հնարավորություն Փաշինյանի համար», որտեղ նշվում է, որ որքան էլ Ադրբեջանը խաղաղության է ձգտում, միևնույն է, դա պետք է լինի «արդար խաղաղություն», որտեղ Հայաստանը կընդունի իր մեղքերը։ 

Կրկնում եմ, սա ասվում է մի պետության կողմից, որտեղ հայ ժողովրդին պետության ղեկավարը կոչում է բացառապես «թշնամի», «ատելի թշնամի», «բարբարոս», «փախնող շներ» տերմիններով, որտեղ քնած հային կացնահարող Սաֆարովը հերոս է, որտեղ հայ զինծառայողին անդամահատողը պարգևատրվում է, որտեղ հայերին սպանելու ու հայի ականջ կտրելու կոչ անողը հովանավորվում է հենց պետության ղեկավարի կողմից։

Բայց քանի որ ՀՀ իշխանությունները վարում են Ադրբեջանի «բարի» ու «խաղաղասեր» իմիջ ստեղծելու քաղաքականություն, օգնում են Ալիևին մարսել ագրեսիան, էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու բռնապետությունը, դրա համար էլ արժանանում են նոր պահանջների ներկայացմանը։ Փաշինյանը մի օր, հուսամ շատ մոտ ապագայում, այլևս չի լինի ՀՀ վարչապետ, այս կոլաբորանտ իշխանությունն էլ կհեռանա, բայց այն վնասը, որ իրենք հասցրել են Հայաստանին, շատ առումներով անդառնալի է, այն օգուտն էլ, որ տվել ու տալիս են Ադրբեջանին, իրականում՝ բացառիկ է։ Ադրբեջանը երբեք այսքան հեռուն չէր կարող գնալ, եթե ՀՀ-ում չլիներ կոլաբորանտ իշխանություն, որը հերթով կարգով կատարում է Բաքվի պահանջները ու դա ներկայացնում որպես «խաղաղություն»․․.»: