Լուիս Բոնոն Բաքվում է. ի՞նչ է ասել Բայրամովը Հայաստանի մասին
Բաքվում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ Բայրամովն ամերիկացի պաշտոնյանին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղ բանակցային գործընթացի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում տարածաշրջանային խաղաղ գործընթացի շուրջ։