Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն. Բագրատ Սրբազան
«Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն, ձերբակալեն»։ Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։