91-ամյա քաղաքացուն կացարանով ապահովելու հարցի վերաբերյալ բանավոր քննարկումներ են ընթանում․ ՄԻՊ
Ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից և վերջինս մնացել է առանց կացարան, հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ահազանգի հրատապ ուսումնասիրություն։