ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am

Նախորդ տարի, դեկտեմբերի 28-ին Կառավարությունը N 2304-Ա որոշմամբ   Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերն օտարման են  հանվել։

Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի խոշորագույն գրադարանն է և ունի շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականություն, գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։

Մայիսի 2-ին, որպես չզեկուցվող հարց, ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը գրադարանը լուծարելու վերաբերյալ։ Աշխատակիցները նախօրոք այդ մասին տեղեկացված չեն եղել։

Այս հանգամանքն առաջացրել է Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցների զայրույթը, քանի որ գրադարանն իր տեսակի մեջ եզակի է և մեծ դերակատարում ունի երկրի տնտեսության, արդյունաբերության, արտադրական, գիտահետազոտական միավորների կայացման և զարգացման գործում։

168.am-ի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները փաստել են՝ գրադարաններն էլ են ստիպված մարտեր մղել, պայքարել իրենց գոյության ու լինելիության իրավունքի համար։

«Գրադարանի գոյությունն ինքնանպատակ չէ,  նրա առաքելությունն է՝ հավաքագրել, մշակել ու պահպանել կուտակած տեղեկատվական հարստությունը և սպասարկելով՝  ծառայեցնել ի նպաստ Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը։

Մենք մնացել ենք առանց ղեկավարի և միայնակ պայքարում ենք երկրի միակ գիտատեխնիկական գրադարանն անդառնալի կորստից փրկելու համար։ Նշանակված է ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որն  առնչություն չունի գրադարանի հետ։ Այս գոյամարտն իրականում պայքար չէ  գրադարանի համար, այն էլ՝ այն օրերին, երբ անվտանգային խնդիրներն այսքան առաջնային են, իսկ միջազգային աշխարհաքաղաքական զարգացումները հակասական ու մտահոգիչ են։ Սա պայքար է հանրապետության տնտեսության տեխնիկական վերազինման բաղկացուցիչ հանդիսացող  գիտատեխնիկական տեղեկատվության պաշարը փրկելու և, ինչո՞ւ չէ, ազգային, պետական և համամարդկային  արժեքների համար, արժեքներ, որոնց պահպանումն ու տարածումը և ամբողջականությունն ամրագրված են միջազգային և տեղական տարբեր նորմատիվ, իրավական  փաստաթղթերով»,- նշել են աշխատակիցները։

Գրադարանի աշխատակիցները վստահեցրել են, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, նույնիսկ խնդրել են գրադարանի գործունեությունը շարունակել գրապահոցում, որտեղ պահպանվում են գիտատեխնիկական տարաբնույթ փաստաթղթեր, և դրանց տեղափոխությունն ու մասնատումն անտրամաբանական է, սակայն հարցը հանգուցալուծում չի ստացել։

Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող գրադարանի ճակատագիրը շարունակում է առկախված մնալ։