Պետք է գնանք Վարդենիս ու Սյունիք, սահմանազատման անպետք գործընթացն այդ գծով է գնում․ Սրբազան
Մենք պետք է գնանք Վարդենիս ու Սյունիք, որովհետև սահմանազատման այս անպետք գործընթացն այդ գծով է գնում։ Այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Բացի այդ, մենք մեծ անակնկալ ունենք ուրբաթ օրը, մեր միջոցառումն այստեղ կանենք, հետո միասին տեղ պետք է գնանք»,- նշել է Սրբազանը՝ մանրամասնելով, որ այցելելու վայրը անակնկալ է․ «Չեմ ասում վայրը, որովհետև երեկ ասացի, տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն»,- ասել է Բագրատ Սրբազանը։