Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետեւանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Մամուլ

Գնում են «ամենահեշտ»՝ անընդհատ պարտք վերցնելու ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի տեմպը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13,2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Արտաքուստ թվում է, թե պետք է գոհ լինել այսպիսի տեմպերից, սակայն մի շարք բացասական միտումներ են նկատելի, որի վերաբերյալ մանրամասն նշել է «Լույս» հիմնադրամն իր՝ վերջերս արված վերլուծության մեջ։ Նախ՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, և ընթացիկ տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4,9 տոկոսային կետով:

Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես որոշակիորեն նվազել է՝ հունվար-մարտի համեմատ դանդաղելով 1,1 տոկոսային կետով: Ու, ընդհանուր առմամբ, 2024 թ. հունվար-ապրիլ ամիսների աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով: Սակայն պետք է նկատել, որ արդյունաբերության աճը մարտի համեմատ կրկնակի դանդաղել է՝ կազմելով 16,3%, ինչի հետևանքով հունվար-ապրիլի աճի տեմպը նույնպես դանդաղել է հունվար-մարտի համեմատ՝ կազմելով 26,8%: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում արդյունաբերության ոլորտի քարշիչ ուժ էր դարձել ոսկերչության ոլորտը։ Եվ, մասնագետների դիտարկմամբ, արդյունաբերության ոլորտի աճի տեմպերի նվազումը կապված է հենց ոսկերչական գործունեության աճի դանդաղմամբ։

Հունվար-մարտ ամիսներին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալը կազմել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար, որը շուրջ 2 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա հունվար-մարտի բոլոր ապրանքների արտահանման ծավալը: Իսկ Հայաստանի ոսկերչական ոլորտի բուռն աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ոսկերչական ապրանքների նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով։ Ուստի, ոսկերչական հումքը Ռուսաստանից ներկրվում է Հայաստան, որոշակի մշակվում, ապա արտահանվում։ Սակայն ռուսական հումքի հետ կապված արևմտյան մտահոգությունների խորացման պայմաններում Հայաստանը ևս կարող է հայտնվել սահմանափակումների գոտում։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանը շրջանցող ուղիներով կարող է իր ոսկերչական ապրանքները հանել միջազգային շուկա։ Այլ կերպ ասած՝ ոսկերչական ոլորտի սրընթաց աճը չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ Հայաստանի տնտեսության համար և կախված է բազմաթիվ արտաքին գործոններից։ Եվ բացառված չէ, որ մի օր էլ այս ոլորտը մեծ արագությամբ սկսի փլուզվել։ Էական դանդաղում է նկատվում նաև ծառայությունների ոլորտում։ 2024 թ. ապրիլին ծառայությունների ոլորտի աճը կազմել է ընդամենը 0,8%` նախորդ ամսվա համեմատ նվազելով 3,9 տոկոսային կետով:

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսների աճը ևս որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 3,9%: Ստացվում է, որ եթե ոսկերչության ոլորտի աճ չունենայինք, կարող էինք նույնիսկ անկում ունենալ։ Ու այդպես էլ արտաքին գործոններից կախված՝ Հայաստանի աճը չի փոխակերպվում հիմնարար աճի, երբ, օրինակ՝ Հայաստանում կավելանան արտադրության և արտահանման տեմպերը։ Դրա համար մեծ հնարավորություններ են բացվել, սակայն Հայաստանը չի օգտվում այդ հնարավորություններից։ Օրինակ՝ արևմտյան բազմաթիվ կազմակերպություններ ու ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Համապատասխան աշխատանք տանելու դեպքում այդ կազմակերպություններին կարելի էր բերել Հայաստան, իսկ ռուսական շուկայում առաջացած բացը լրացնել հայկական ապրանքների արտահանման ու հայկական ընկերությունների միջոցով։

Կառավարությունն առկա խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում է ամենահեշտ ճանապարհը, այն է՝ ամեն անգամ պարտք վերցնելու տարբերակը։ Արդյունքում ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Պարտքի ավելացումն ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, եթե լիներ նպատակային, բայց վերցված այդ գումարներն ընդամենը հրդեհը հանգցնելու համար են և չեն ծառայում հավել յալ տնտեսական արդյունք ունենալու գործին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: