Որոշ թերթերի խմբագիրներ ցանկություն են հայտնել ՀՀԿ ցուցակով դառնալ «մանդատավոր». «Իրատես de facto»
«Իրատեսի» աղբյուրների փոխանցմամբ, հաջորդ խորհրդարանում լրագրող պատգամավորների թիվը մեծանալու է։ Որոշ թերթերի խմբագիրներ ցանկություն են հայտնել ՀՀԿ ցուցակով դառնալու «մանդատավոր»։
Մեծամասնության, հատկապես կին պատգամավորների շրջանում, սա միանշանակ չի ընդունվում։ Ոմանք սա դիտարկում են իրենց «դիրքերի» թուլացմանը միտված քայլ։
Ուշագրավ է, որ լրագրողներին պատգամավոր են փորձում դարձնել նաեւ ընդդիմադիր ճամբարի որոշ ուժեր։ Մեր տեղեկություններով, քաղաքական ուժերից մեկը մտադիր է համախմբելու ընդդիմադիր դաշտը եւ այնտեղ ներառելու նաեւ որոշ լրագրողների։
Թե որ բեւեռի լրագրողները «կշահեն» այս պայքարում, վաղ է ասել, բայց հստակ է մեկ բան ով կողմնորոշված է դեպի իշխանություն, պատգամավոր դառնալու երաշխիքներն ավելի մեծ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում