ԵՄ առաքելությունը ՀՀ-ում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ․ ՌԴ ԱԳՆ
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող են մեղմվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով մի շարք միջոցառումների իրականացմանը՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու համար»,- նշել է փոխնախարարը։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,-նշել է Գալուզինը։