ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Տարածքն են սահմանազատել, նռնականման առարկան նույնականացրել․ հատուկ տակտիկական ուսումնավարժություն է

Մայիսի 31-ին ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի տարածքում հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական և հորատման խմբերի փրկարարական ծառայողների մասնակցությամբ կազմակերպվել և անց է կացվել «Սակրավորական աշխատանքների իրականացման կարգը պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքում» և «Հորատման աշխատանքների իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժությունն անց է կացվել երկու տեղամասերում: 
Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 
Առաջին տեղամասում իրականացվել են սակրավորական, իսկ երկրորդ տեղամասում հորատման աշխատանքներ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր.
 
• նպաստել սակրավորական կանչերի ժամանակ ուժերի և միջոցների անհրաժեշտ աշխատանքների իրականացման կատարելագործմանը,
• ստուգել անձնակազմի պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված սակրավորական խնդիրների լուծման ուղղությամբ,
• սակրավորական աշխատանքների իրականացման ժամանակ կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի օղակների հրամանատարների գործնական ունակությունները,
• հորատող սարքերի և ամրակապման համար սարքավորվող կոնստրուկտիվ հարթակի բացազատման աշխատանքների ժամանակ կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հորատման խմբի անձնակազմի անդամների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հրամանատարական կազմի իրական պայմաններում գործելու, ղեկավարելու ունակությունները, խմբի օղակների հրամանատարների գործնական ունակությունները։
Ըստ սցենարի՝ առաջին տեղամասը պայմանական դպրոցն էր, որտեղ նռնականման առարկա էր նկատվել: Մինչ սակրավորների դեպքի վայր հասնելը, դպրոցի զինղեկը և ոստիկանը իրականացրել էին աշակերտների և աշխատակիցների տարհանում:
 
Դեպքի վայր հասնելուն պես սակրավորներն իրականացրեցին աշակերտների և աշխատակիցների տեղաբաշխում, տարածքի սահմանազատում, նռնականման առարկայի նույնականացում:
Պարզվեց, որ հայտնաբերվածը Ֆ-1 տիպի, ձեռքի պայթուցիչով մարտական նռնակ է և անհրաժեշտություն առաջացավ հատուկ սարքերի միջոցով պայթունապաշտպան տարայի մեջ տեղադրման և անվտանգ վայր տեղափոխման՝ պայթեցման եղանակով վնասազերծելու համար, ինչն իրականացվեց հատուկ կահավորված պայթեցման հարթակում:
 
Պայթունավտանգ առարկան ոչնչացնելուց հետո կատարվեց տեղանքի զննում: Վտանգավոր ոչինչ չհայտնաբերվեց և սակրավորական խմբի ղեկավարը զեկուցեց աշխատանքների անվտանգ և ամբողջական իրականացման վերաբերյալ:
 
Ըստ սցենարի՝ երկրորդ տեղամասը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն էր, որտեղ պայմանականորեն տեղի էր ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել էին տներ։ Երկրաբանների կողմից իրականացվել էին հետախուզություն սողանքի վտանգավորության աստիճանը որոշելու համար՝ պարզվել էր, որ վերոնշյալ մասնագետների կողմից նշված տարածքում առկա էին ընդերքային ջրեր, որոնք պետք է հեռացվեին, հետևաբար անհրաժեշտ էր իրականացնել հորատման աշխատանքներ:
Իրականացվեցին տարածքի ուսումնասիրում և սահմանազատման աշխատանքներ, ինչպես նաև հորատման համար նախատեսված անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցառումները. տեղափոխող ավտոմեքենայից կոնստրուկտիվ հարթակի վրա հորատման սարքերի տեղափոխման, տեղադրման և ամրակապման, բոլոր սարքերի ճիշտ միացման ու ջրի պաշարներ հավաքելու աշխատանքներ: Պահպանելով անվտանգության կանոնները և կատարելով վերոնշյալ նախապատրաստական գործողությունները, անձնակազմը հաջողությամբ իրականացրեց հորատման հիմնական աշխատանքները:
 
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության ընթացքում երկու տեղամասերում իրականացված աշխատանքների արդյունքները՝ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ․Պողոսյանը դրական գնահատեց ներգրավված խմբերի կատարած աշխատանքը՝ շեշտելով, որ պարբերաբար իրականացվող նմանօրինակ վարժանքները հնարավորություն են ընձեռում ապահովել ուժերի առավելագույն պատրաստվածությունը և իրական պայմաններում արդյունավետ աշխատելու ունակությունները։