«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ
«Վերաքննիչ դատարանը մերժեց «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը։ Արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ»,- տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Երևանի քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում ընթացած դատավարության ժամանակ Ադիբեկյանն արդարացվել էր։ Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը։