Լևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել է
Տնտեսություն

Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝

  • 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։
  • Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է համաշխարհային միջին (3.96 միավոր) և 12.4%-ով մեր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի տարածաշրջանային միջին (4.26 միավոր) ցուցանիշից։
  • Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի բոլոր ենթաինդեքսների գծով 2024-ին արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացում։

  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով շոշափելի վատթարացում է արձանագրվել ՀՀ-ի թե՛ գնահատականի և թե՛ վարկանիշային դիրքի առումով։ Հատկապես մտահոգիչ են այս ենթաինդեքսի մեջ ներառված «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված բացասական փոփոխությունները (այս հիմնասյան գնահատականը 2019թ. համեմատ նվազել է 8.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է 15 հորիզոնականով), քանի որ դրանք վկայում են միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչության կտրուկ նվազման մասին։ Գնային մրցունակության նվազմանը, անկասկած, նպաստել է նաև դրամի արժևորումը։
  • Վատթարացումը զգալի է նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի կայունություն» ենթաինդեքսի գծով՝ գնահատականի 7.5%-ով անկում և դիրքի 49 հորիզոնականով նահանջ։ Հատկանշական է, որ ինդեքսի բոլոր 17 հիմնասյուներից ամենամեծ վատթարացումն արձանագրվել է հենց այս ենթաինդեքսում ներառված «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական ազդեցություն» հիմնասյան գծով. հիմնասյան գնահատականը նվազել է 18.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է միանգամից 58 հորիզոնականով։ Այս հիմնասյան գծով վատթարացումը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ դրանով «չափվում» է երկրի տնտեսության վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ազդեցության ուժեղությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցությունն էապես թուլացել է։
  • Չնայած Հայաստանի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը 2019թ. համեմատ 2024թ. նվազել է, 2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստան այցելուների թիվն աճել է՝ 40.2%-ով (1.65 մլն-ից մինչև 2.32 մլն)։ Իրականում, սա հաստատում է այն պնդումը, որ այս աճը չի կարելի ներկայացնել որպես ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության արդյունք, այլ այն պարզապես արտածին (ժամանակավոր) գործոնների ազդեցության հետևանք է և, մասնավորապես, պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով արտերկրից մարդկանց մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով այդ երկրի քաղաքացիների զբոսաշրջային ուղղությունների հարկադրված փոփոխությամբ։
  • 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան չորս երկրներից երեքին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին (իսկ Իրանին շատ աննշան է գերազանցում)։ Ավելին, 2019թ. համեմատ տարածաշրջանում միայն Հայաստանն է ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։
  • Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։
  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսի ցածր լինելը չափազանց մտահոգիչ է։ Նախ այն պատճառով, որ այս ենթաինդեքսի գծով Հայաստանը վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում է՝ գնահատականն ընդամենը 1.46 է՝ զբաղեցնելով վերջից 8-րդ հորիզոնականը։ Մտահոգության մյուս պատճառն այն է, որ այսպիսի ցածր գնահատականից հետևում է որ Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս պնդման օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր հարևան երկրների (որոնք այս ենթաինդեքսի համար հաշվի առնվող գործոնների առումով, ըստ էության, Հայաստանից ավելի շահեկան պայմաններ չունեն) գնահատականները շատ ավելի բարձր են։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է նշված հղումով