Փաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետեւանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Մամուլ

Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Հայաստանն ավերակած Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:

Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ.

1. Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում:

2. Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել:

3. Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը:

Ամեն ինչ հնարավորինս պարզ է, ընկալելի, բայց թե՛ այդ թեզերից յուրաքանչյուրը, թե՛ դրանց առանձին բաղադրիչներ, այսպես ասենք՝ փակագծերը բացելու կարիք ունեն: Հարկավ, հունիսի 9-ին հայտարարված հանրահավաքում Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավար կազմ ընկալվող գործիչները, երևի թե, հնարավորինս կբացեն ակնարկյալ փակագծերը: Սակայն մինչ այդ էլ հնարավոր է պատկերացումներ ներկայացնել հռչակված թեզերից յուրաքանչյուրի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնվելով շարժման ընթացքում գլխավոր հարթակից հնչած հայտարարությունների, մոտեցումների վրա: Առաջինը ժամանակավոր կառավարության հարցն է:

Հասկանալի է, որ «արտահերթ իշխանափոխության» պարագայում դա ամենից տրամաբանական քայլը կարող է լինել: Իսկապես, հնարավոր իշխանափոխությունից կամ, ավելի ճիշտ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո ձևավորվելիք կառավարությունը պետք է լինի ժամանակավոր: Կարելի է այն անվանել «անցումային», «հաշտության», «ճգնաժամային», այլ տարբերակներ, բայց դրանից նրա ակնկալվող գործառույթներն ու տրամաբանությունն, ըստ էության, չեն փոխվում: Ամեն պարագայում, էականը ժամանակավոր կամ անցումային լինելն է այդ կառավարության: Տրամաբանական է, որ նման կառավարությունը գլխավորի այն գործիչը, որի առաջնորդությամբ հնարավոր դառնա իշխանությունից Փաշինյանի հեռացումը: Նմանապես տրամաբանական է, որ այդ կառավարությունը ձևավորվի՝ ներկայացնելով ցանկությունները այն շրջանակների, որոնք անմիջականորեն ներգրավվել են այդ պայքարում:

Բայց մյուս կողմից՝ դա պետք է լինի «մասնագետների կառավարություն» կամ, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, տեխնոկրատ կառավարություն, զերծ զուտ կուսակցական կամ կոալիցիոն ռևերանսներից, քվոտավորումից ու նմանօրինակ դրսևորումներից: Հիմնականն այստեղ հաշտության պահն է. մեր հանրությանը՝ երկրի ներսում, և մեր ազգին՝ ի սփյուռս աշխարհի, այդ ներքին համերաշխությունն իսկապես էլ անհրաժեշտ է: Դա էական գործոն է՝ առկա ու հաջորդիվ ավելի սրվելիք մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ դիմակայել հնարավոր է այն պարագայում, եթե մենք մոբիլիզացնենք մեր գլխավոր «ունեցվածքը», այն է՝ ազգային գիտական, մտավոր, տեխնիկական, մարդկային, կադրային բոլոր ռեսուրսները:

Կարևոր է և այն շեշտադրումը, որ հաշտությունը կարող է ու պետք է լինի արդարադատության պայմաններում. այսինքն՝ ավերակումների համար կոնկրետ մարդիկ և շրջանակներ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն, իսկ որոշակի դեպքերում, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է կրեն նաև քրեական պատասխանատվություն: Մյուս կողմից՝ որքան էլ քիչ է խոսվում այդ մասին, բայց երևի բոլորն էլ հասկանում են, որ անցումային կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի երկրի տնտեսական վիճակի կայունացումը, սոցիալ-տնտեսական առողջացումը կամ առնվազն կայունացումը, տնտեսության առանցքային ուղղություններով որոշակի բարելավումը, ամենից կարևորը՝ պետության պաշտպանունակության աստիճանի բարձրացումը, բանակի վերազինումն ու մարտունակության վերականգնումը:

Տվյալ դեպքում «հաշտության կառավարություն» ասվածը կարելի է դիտարկել ոչ թե որպես գործառույթ, այլ առաքելություն: Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա առաջին հերթին դա, բնականաբար, վերաբերում է մեր ավանդական ու բնական դաշնակիցներին, բարեկամներին, որոնք են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոշակի առումով՝ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող Չինաստանը, Հնդկաստանը: Բայց միաժամանակ պետք է պահպանել գործընկերային հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանի հետ փոխհամաձայնեցված քայլերի դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել որոշակի հավասարակշռության՝ առնվազն այս փուլում խուսափելով համատարած թրքացման ու թյուրքական էքսպանսիայի գոյաբանական սպառնալիքից:

Հատկապես բարդ է լինելու Ռուսաստանի հետ փաշինյանական իշխանության փլուզած հարաբերությունների կարգավորումը: Բայց դա անհնար չէ: Համենայն դեպս, կան որոշակի հնարավորություններ՝ խելամիտ և արտաքին գործընկերների համար ընկալելի քաղաքականություն վարելու դեպքում հասնել որոշակի արդյունքների՝ նպատակակետ ունենալով սեփական երկրի անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային կայունությունը: Ինչ վերաբերում է «անցումային կառավարության» համար նշված երրորդ կետին՝ ընտրություններ նախապատրաստելուն՝ դրանց չմասնակցելու պայմանով, ապա դա առանցքային պահ է, որը, կարծում ենք, ընդունելի է քաղաքական դաշտի համար:

Ավելին, ի սկզբանե նման հատուկ շեշտադրում անելը, կարծում ենք, լրացուցիչ ընդգծումն է այն բանի, որը Բագրատ Սրբազանը նշում է նաև որպես «չակնկալիք», այսինքն՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն առաջնորդողների նպատակը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ պետությունը պահպանելը և այն կայուն ու բնականոն ընթացքի հուն վերադարձնելը: Անցումային կառավարության չմասնակցությունը ընտրություններին թույլ կտա վերջապես ունենալ արդար ընտրություններ՝ զերծ վարչական ռեսուրսների կիրառումից: Այդ դեպքում, ում կընտրի ժողովուրդը, ուրեմն նա էլ կկառավարի երկիրը...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: