Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են․ թյուրքագետ
Զանգեզուրի միջանցքը Իրանով չի կարող լինել։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և հավելում․
«Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալը նորից անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ թյուրքական աշխարհը միավորելու համատեքստում. «Պետք է բացվեն մեր պատմական ուղիները։
Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։
Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»։ Սա կարևոր է նորից արձանագրել, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են»։