Խոսրով Հարությունյանի որդին փոխնախարար է նշանակվելու. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար։
«Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում