Մոմ չվառեին ու չծնվեիր. սարկավագը՝ ՔՊ պատգամավորին
Նարեկ սարկավագ Գասպարյանը գրում է․ «ՔՊ֊ի ապաշնորհ և տխրահռչակ անձանցից Արթուր Հովհաննիսյանը նորից զառանցաքների մեջ է և այս անգամ էլ մոմերի վաճառքից գոյացած հասույթն է ծաղրաբար քննարկում:
Ինչքան անպատկառ պետք է լինես, որ ծաղրանքի վերածես ժողովրդի նվիրական զգացումը։ Հոգևոր կյանքով ապրողներս հավատում ենք, որ ամեն մարդու ծնունդը աղոթքի, նաև մոմավառությամբ ուղեկցվող աղաչանքների պատասխանն է։ Հիմա ի՞նչպես չասեմ ՝ մոմ չվառեին ծնվելուդ համար, որ դու էլ այսօր մոմավառությունը անհավատութամբ չծաղրեիր:»։