«3+3» հարթակը Հարավային Կովկաս կարող է բերել անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը․ Գալուզին
3+3 հարթակը, որի ակտիվ մասնակիցներն են Ռուսաստանն ու Ադրբեջանը, կարող է տարածաշրջան բերել իրեն անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Ռուսաստան-Ադրբեջան գործարար երկխոսության» ընթացքում:
Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, տարածաշրջան են գալիս առճակատման օրակարգով․ «Դա խանգարում է մեր ընդհանուր խնդիրների լուծմանը»,- ընդգծել է Գալուզինը։