Մակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասին
Քաղաքականություն

Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը` հստակ ցույց տալով, որ իր նպատակը ՀՀ-ի վերջնական ոչնչացումն է. Չալաբյան

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած մի քանի օրերին, Բաքվի բռնապետը, ՀՀ կամակատար իշխանությունների և նրան ծառայող ոստիկանական ուժերի միջոցով Կիրանցը գրավելուց հետո, անցավ Հայաստանի նկատմամբ նոր լկտի պահանջների առաջադրման։ Մասնավորապես, նա հետևյալ պահանջներն առաջադրեց՝

ա) ներողություն խնդրել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» համար (հիշեցնենք, որ նախկին Խոջալուի խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել էր Աղդամի շրջանի տարածքում, սեփական հրոսակների կրակից, որոնք դա արել էին՝ այդ պահին Ադրբեջանի գործող նախագահ Մութալիբովին վարկաբեկելու և իշխանազրկելու համար);

բ) Հայաստանին Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Արցախի հարցով զբաղվող Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու, և դրանով Արցախի հարցը միջազգային հարթակներում վերջնականորեն թաղելու նպատակով (թեև նույնիսկ Արցախի հայաթափումից հետո Արցախ հայ բնակչության վերադարձի և նրա իրավունքների պաշտպանության հարցը շարունակում է ակտուալ մնալ, և Հայաստանի ցանկացած հաջորդ իշխպանություն դրան հետամուտ է լինելու)։ 

գ) փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրանից հանել հղումը ՀՀ Անկախության հռչակագրի վրա՝ որպես նախապայման «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Սա առավել լկտի պահանջ է, ուղիղ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, և փորձ այնպիսի անընդունելի պահանջներ առաջադրել, որոնք անհնար են դարձնում նույն այդ «խաղաղաության պայմանագրի» կնքումը տեսանելի հեռանկարում։

Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, և Հայաստանի կամակատար վարչախմբից ստանալով հերթական միակողմանի զիջումները Տավուշում, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը, հստակ ցույց տալով, որ իր նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացումն է որպես հայկական ազգային պետություն, և դրանով ապագայում իր ընտանիքի բռնապետական իշխանության համար ցանկացած հնարավոր ռիկսերի բացառումը։ 

Դրանում նրան օժանդակում է Հայաստանի կամակատար վարչախումբը, որն ամեն անգամ Ադրբեջանի բռնապետի հերթական պահանջները փաթեթավորում է որպես «իրավաչափ և միջազգային հանրության համար ըմբռնելի», սպառնում է ժողովրդին պատերազմով դրանք չընդունելու դեպքում, ուժային կառույցներում ապաստանած իր կամակատարներին պարգևավճարներ, կոչումներ և պաշտոններ է բաժանում դրանք կատարելու համար, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձում է մարել հանրային բողոքի հուժկու ալիքը և բռնաճնշումներով ահաբեկել շարժման մասնակիցներին։

Այս իրավիճակում մեզ մի բան է մնում՝ գիտակցել, որ գործող վարչախմբի յուրաքանչյուր օր շարունակում է Հայաստանի համար նորանոր կորուստների բերել, հնարավորինս արդյունավետ կազմակերպել մեր պայքարը ծավալվող շարժման շրջանակներում, և հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով հասնել գործող վարչախմբի հեռացմանը իշխանությունից, հանրային վստահություն վայելող նոր իշխանությունների ձևավորմանը, և դրանով Հայաստանը պարտադրված վերջնական կապիտուլացիայի սրի տակից դուրս բերելուն»: