3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց. ՊՆ փոխնախարար
«Տավուշի մարզի սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է։
«Վերջին շրջանում և, առհասարակ, չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք։ Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է։
Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր։ 3-րդ բանակային կորպուսը, բնականաբար, գոյություն ունի, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասաց նա։