Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար. ԱԳՆ
">Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ամբողջացնել ու ստորագրել «Խաղաղության համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։