Ժողովրդի քվեով ընտրված քաղաքապետը երկու տարուց ավելի է՝ գտնվում է բանտում՝ կալանքի ներքո․ Սրբազանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին
Ժողովրդի քվեով ընտրված քաղաքապետը երկու տարուց ավելի է՝ գտնվում է բանտում՝ կալանքի ներքո։ Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը սա է։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը` ողջոինելով քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, որը 2տարուց ավելի կալանքի տակ է։
«Այս իշխանություններն առավոտից գիշեր աղաղակում են ասելով՝ «լեգիտիմ ընտրվել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի քաղաքապետը լեռգիտիմ չի ընտրվե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ»,- նշեց Բագրատ Սրբազանը։