Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան
Քաղաքականություն

Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, հաղորդում է «Առավոտը»։ 

Գարեգին Պետրոսյան․ «Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներին, ինչպե՞ս պայքարել դրա դեմ»։ 

Արմեն Աշոտյան․ Վաղուց մշակված են ոչ բռնի պայքարի տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս առանց օրենքի խախտման դիմակայել ոստիկանական վայրագություններին կամ նվազեցնել դրանց վնասը։ Ամենակարևոր սկզբունքն այն է, որ կարևոր է ապահովել քանակական առավելությունը, որպեսզի անգամ ամենահաստ բիլակը չկարողանա բարձրանալ խաղաղ ցուցարարների վրա։

Ի դեպ, դաժանություններ կատարող ոստիկաններին հաճախ յանիչերներ են անվանում, ինչի հետ ես մի քիչ համաձայն չեմ։ Լավ հասկանալով, թե ինչու սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ֆորմալ առումով հայ ոստիկաններին ինչու են կոչում յանիչեր, ուզում եմ հիշեցնել, որ Օսմանյան կայսրության ժամանակ յանիչեր էին դառնում մանկական տարիքից հիմնականում բռնի կերպով իրենց ընտանիքներից բաժանված, արմատներից կտրվող քրիստոնյաներ։ Այսինքն այդ երեխաները մեղք չունեին, որ ճակատագրի բերումով վերածվում էին թուրքերի ձեռքին սեփական  ժողովրդին բնաջնջող հրոսակների։

Այնինչ տարաբնույթ բերետների տակ գործող որոշ էակներ գիտակցված ընտրություն են կատարում՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելով և փաստացի թուրքահպատակ իշխանություններին ծառայելով։

Այդպիսինները նիկոլական ռեժիմին են վաճառել  ոչ միայն սեփական մարմինները և ֆիզիկական ուժը, որոնք օգտագործվում են ժողովրդի դեմն առնելու համար, այլև հոգիները։ Յանիչեր դարձողը, որպես կանոն, ընտրություն չունեն, սեփական ժողովրդին  գիտակցաբար ծեծող բերետավորը՝ ունի, ու դրանով  արդեն շատ ավելի  վատն է, քան յանիչերը։

Անուշ Սահակյան․ «Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքան կտևի և վերջնական հաջողություն կունենա, թե՞ ոչ»։ 

Արմեն Աշոտյան․ Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում, նրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։ Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել։ Պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին։ Որովհետև պայքարը՝ միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։

Պայքարը՝ ես եմ, մենք ենք, մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպնելու դեպքում, վերջնարդյունքը իրեն սպասել չի տա։ Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես բորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով։

Սերոբ Մանուկյան․ «Տեսանելի է որ Սրբազան շարժումը չունի  արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։ 

Արմեն Աշոտյան․ Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին էլ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության  խաղաքարտերից։ Իսկ ռեալ-պոլիտենի տեսանկյունից Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին  Մոսկվան կոմպենսացնում է  տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանյովրներով՝ Վրաստան, Ադրբեջան Թուրքիա։ Եվ  պատահական չէ, որ հայ- ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից  Արսենյանի  համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ 

Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ էիր թիմակցի  շահերից ելնելով խնդրել  Վ․ Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի  ինքնախոստովանությունները։ Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների, կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, որ հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական пофигизм-ը։ Այսքանով հանդերձ վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է։ Որ ոչ մեկ չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել։ Որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։ 

Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է։

Գայանե Մուրադյան․ «ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»։ 

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցի հետ կապված երեք դիտարկումներով սկսեմ։ Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է, դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։ Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է  Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերը արտաքին շուկայում հանուն սեփական իշխանության։ Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր  իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։ 

Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան է; իշխանական քարոզչամեքենան հակառակն է  հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը որպես ԱԳ նախարար իր բարելավված  անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատը ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա  հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։ Նրա պաշտոնավորումը բնութագրող  Միրզոյանի ասած՝ «կայսրական» լեզվով մի ասացվածք կա․каждая сосиска строить из себя колбасу: Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»։ 
 

Նազելի Հարությունյան․ «Եթե լինեք ազատության մեջ, փողոցում կպայքարե՞ք ակտիվ, անձամբ դուք, Ձեր կարիքը շատ ունենք անկեղծ»։ 

Արմեն Աշոտյան․ Նախ, թույլ տվեք իմ համերաշխությունն ու աջակցությունն հայտնել պայքարի բոլոր մասնակիցներին, հատկապես՝ Նիկոլական ռեժիմի վայրագությունների և ռեպրեսիաների ենթարկվածներին։ Շնորհակալ եմ նաև, որ այս թեժ փուլում չեք մոռանում նաև մինչ Սրբազան պայքարի մեկնարկը բանտերում հայտնված քաղբանտարկյալների մասին։ Ազատ լինելու դեպքում,կասկած չունենաք, որ անձամբ կկիսեմ ձեր հետ պայքարի բեռն ու պատասխանատվությունը, ինչ ես արել եմ 2018-ի իշխանազավթման առաջին իսկ օրերից։ 
 

Իսկ 44-օրյա պատերազմից հետո մինչև կալանավորումս հինգ անգամ բերման եմ ենթարկվել բողոքի ակցիաներից և գործողություններից՝ բիրտ ուժի կիրառմամբ և օրենքի կոպտագույն խախտումներով։ Իսկ մինչև կրկին ազատության վերադառնալը իմ պայքարը շարունակում եմ բանտախցից՝ ինձ հասանելի բոլոր եղանակներով։ Ձեզ հետ եմ ոչ միայն հոգով, սրտով և աղոթքով, այլև մտքով։