Աթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. Միրզոյան
Քաղաքականություն

Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Անուշ Սահակյանը հարցրել է․ «Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքան կտևի և վերջնական հաջողություն կունենա՞, թե՞ ոչ»։

«Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում, դրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։ Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել․ պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին, որովհետև պայքարը  միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։ Պայքարը  ես եմ, մենք ենք, պայքարը մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպչելու դեպքում, վերջնարդյունքն իրեն սպասել չի տա։ Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես նորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով, պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Պայքարի մասին մեկ այլ հարց էլ ուղղել է Սերոբ Մանուկյանը․ «Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի  արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։

«Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության  խաղաքարտերից։ Իսկ ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին  Մոսկվան կոմպենսացնում է  տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանևրներով՝ Վրաստան, Ադրբեջան Թուրքիա։ Եվ  պատահական չէ, որ հայ- ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից  Արսենյանի  համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի  շահերից ելնելով՝ խնդրել  Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի  ինքնախոստովանությունները։

Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական «пофигизм»-ը։

Այսքանով հանդերձ, վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է, որ ոչ ոք չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել, որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։

Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։