Աթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. Միրզոյան
Քաղաքականություն

Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. Փաշինյանի այցը աղետի գոտի

Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Կառավարության ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը և նշել, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Լիցքի միջոցով վերականգնվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով փլուզված ճանապարհի երթևեկությունը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Զեկուցվել է, որ այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

Փաշինյանը եղել է Ալավերդու Թումանյան փողոցում, որտեղ ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ: Արդյունքում՝ որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը:

Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ: Ներկայումս ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Այն կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը: Միաժամանակ, զեկուցվել է, որ կառավարության օպերատիվ շտաբը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Ճոճկան բնակավայր, որի կապը այլ բնակավայրերի հետ վերականգնվել է:

Հաջորդիվ վարչապետը եղել է Քարկոփում, որտեղ հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում: Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Բաղանիս-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Փաշինյանի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:

Փաշինյանը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը: «Իմ ընկալմամբ, առաջնահերթությունը մարդկանց աջակցելն է, որ վերադառնան իրենց բնակարաններ: Դրանց մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ ու Ներքին գործերի նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին և մարզպետարաններին ներկայացնել առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ: «Պետք է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու համար»,- ասել է Փաշինյանը: