ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը․ Դավիթ Անանյան

Անկախ հոռետեսական պնդումների, երեկվա հանրահավաքը, այնուամենայնիվ, «բավարար քանակի» բազմամարդ էր, որպեսզի Բագրատ Սրբազանի կողմից ներկայացվեին սրբազան շարժման եզրափակիչ փուլի ընդհանուր ուրվագծերն ու գործողությունների պլանը։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։

Բագրատ Սրբազանը, ազգային իդեալների ու ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված այս շարժման եզրափակիչ փուլում հայտարարեց, որ որ իշխանափոխությունն, այնուամենայնիվ, իրագործվելու է խորհրդարանական իմպիչմենտի ընթացակարգով։

Նախևառաջ, այս ճանապարհը, ըստ քաղաքագետների և քաղաքական տեխնոլոգների ու փորձագետների, իշխանափոխություն իրագործելու ամենադժվար ուղղություններից մեկն է, որը բնութագրվում է ինչպես անորոշությունների, այնպես էլ բազմաթիվ փոփոխականների առկայությամբ: Հետևաբար, մնում է հավատալ, որ սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է, բայց ստեղծված հանգամանքներում ամենաիրագործելին է, միևնույն ժամանակ՝ հետագա այլ զարգացումների հնարավորությամբ ու հեռանկարով (օրինակ՝ մանդատների վայր դնելով քաղաքական փակուղի ստեղծելն ու արտահերթ ընտրություններն անխուսափելի դարձնելը)։

Մյուս կողմից, երեկվա երթին հաջորդած դեպքերի ու իրադարձությունների ժամանակ թեև Բագրատ Սրբազանի և նրան ուղեկցող ընդդիմադիր պատգամավորների պահվածքն ու տրամադրվածությունը ցույց էին տալիս նրանց մտադրությունների վճռականությունը, այնուամենայինիվ, մարտավարական պլանավորմամբ և գործողությունների հստակությամբ այդ վճռականությունը ամրապնդված չէր։ Սակայն, չի կարելի բացառել, որ այսպիսի վարքագիծը ևս կարող է պլանավորված տակտիկական գործիքակազմի մի բաղադրիչը լինել։

Անկախ որևէ հանգամանքից, սրբազան պայքարի այս վերջնական փուլում պիտի հավատալ, որ Բագրատ Սրբազանը և շարժման մյուս առաջնորդներն ունեն հստակ սահմանված և մտածված գործողությունների պլան, որը մինչ այժմ մնացել է հիմնական իրադարձությունների կուլիսներում։ Այս առումով, թերևս թե՛ տեղեկատվական իմաստով, և թե՛ քաղաքականապես առավել ճիշտ կլիներ ժողովրդին ընդհանուր հիմնական ուրվագծերով բացահայտել դրա մասին, որպեսզի բացի զուտ խանդավառությունից, ամրապնդվեր վերջնարդյունքին հասնելու նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը։

Ամեն դեպքում, Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում (կարծում եմ, նաև այսօրվանից՝ ողջ մայրաքաղաքում) տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցելը ոչ թե ընտրության հարց է, այլ յուրաքանչյուրի պարտավորությունը, ով առաջնորդվում է ազգային արժեքներով և ձգտում է արժանապատիվ ապագայի։ Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի վերջին քառօրյայում համաժողովրդական հաղթանակ կռելու համար։

ՊԵԿ նախկին նապագահ Դավիթ Անանյան