Երևանում 100 հազար մարդ է հավաքվել. Ադրբեջանում վախեցած են
Ադրբեջանական լրատվամիջոցներն առանձնակի անհանգստությամբ և ուշադրությամբ են հետևում Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հանրահավաքին:
Շարժման ու Սրբազանի մասին արատավորող, ինչպես նաև Փաշինյանին անթաքույց սատարող հրապարակումներից հետո թշնամական երկրի ԶԼՄ-ները սկսել են մտավախությամբ լուսաբանել Երևանի սրտում տեղի ունեցողը:
«Երևանում՝ Հանրապետության հրապարակում ընթանում է «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հանրահավաքը, որին մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ։
Շարժումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը»,- գրում է haqqin.az-ը։