Աթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. Միրզոյան
Քաղաքականություն

Աննա Հակոբյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Հունիսի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Սօսի Պըլըխյանին:

Հյուրերը նախ շնորհավորել են Աննա Հակոբյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք մաղթել նրան: Միաժամանակ վստահեցրել են, որ իրենք Հայաստանում են պարզ մտքով, և ցանկանում են օգնել հիմնադրամին կարևոր ծրագրեր իրականացնելու գործում: ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը շատ լավն են, և գործակցությունը պետք է շարունակական լինի:

Աննա Հակոբյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը: Աննա Հակոբյանը հատուկ առանձնացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրը, որն իրագործվում է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ:

««Ճախրուկ» սրճատունը,կամ պարզապես «Սրճատուն»-ը սոցիալական նախաձեռնություն է, որն իրականացվում է հաշմանդամություն, ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդների համար: Այն կամուրջ է հանդիսանալու այդ երիտասարդների ու հասարակության միջև: Սրճատանն աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, որի արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա, ինչն էլ իր հերթին հոգեբանական մեծ ազդեցություն կունենա: Ծրագիրը շատ բարդ իրականացվող է, սակայն «Իմ քայլը» հիմնադրամն արդեն իսկ  սկսել է նախապատրաստական աշխատանքները»,- մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

«Սրճատանը» կլինի նաև արվեստի կենտրոն, որտեղ կցուցադրվեն ու կվաճառվեն այն բոլոր իրերը, որոնք իրենց ձեռքով պատրաստել են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող անձինք:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև մյուս ծրագիրը, որը ևս հանձն է առել հիմնադրամը: «Փրկություն» կենտրոնի շենքը ոչ բարվոք վիճակում է և ունի վերանորգման կարիք: Այս կենտրոն են հաճախում ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող մեծահասակները, այն ցերակային խնամքի կենտրոն է: Աննա Հակոբյանն ընդգծել է, որ գուցե այս ծրագրերը իրականացնելու փուլում հիմնադրամը դիմի նաև ՌԱԿ-ին և կուսակցության համակիրներին:

«Մենք ունենք նաև արդեն գործող ծրագրեր: Մեծ դժվարությամբ, բայց հաջողությամբ մեկնարկեցինք «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որպիսի մշակույթ մեր երկրում չկար: Սա բարեգործության մշակույթ է, որը պետք է ներդնենք ու զարգացնենք նաև Հայաստանում: Շուտով 42 սկսնակ գործարարներ 1-ական մլն դրամ կստանան իրենց բիզնեսը զարգացնելու համար: Առաջին ծրագիրը փորձնական էր, սակայն մենք նպատակադրվել ենք այն դարձնել շարունակական»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:

Հիմնադրամի փոխտնօրենները հյուրերին ներկայացրել են նաև մյուս ծրագրերը՝ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը, որը ևս ընդլայնման փուլում է և առաջիկայում ևս 6 նոր համայնքներում կներդրվի կրթական այս նոր ֆորմատը, «Quanta»-ն, որը քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը, որի նպատակը վիրավորում ստացած պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումն է:

Ժողովրդի մեջ պետք է մշակույթ դառնա միմյանց օգնելը՝ հանդիպման ավարտին ընդգծել է ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանը և հավելել, որ իրենք «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերը կներկայացնեն իրենց շուրջ 15 հազար համակիրներին և կջանան առավելագույնս աջակցել հիմնադրամի ծրագրերին: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գործակցության համար: