ՔՊ-ն ԱԺ-ում նիստ է գումարել․ ԱԺ քառօրյայի օրակարգային հարցերն են քննարկել
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության` խմբակցության անդամների կազմը: