Փաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետեւանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Մամուլ

Ազգային բարոյական նկարագրի աղճատումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։