«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան
Հասարակություն

ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. 3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկներիաշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-նպայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմացվերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալինփոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 - 40.000 ՀՀ դրամ:    

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնիաշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ:Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել էԱրմավիր ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվելեն:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ: Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։

Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: