«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան
Հասարակություն

Ավտոտնակների վարձավճարներից կատարված հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառվել է 9մլնի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթի նախաքննության արդյունքում վերականգնվել է համայնքի պատճառված էական վնաս։

Մասնավորապես, 2019թ. փետրվարին Ավան վարչական շրջանի բնակիչներից վարչական շրջանի ղեկավարին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ իրենք ավտոտնակների համար նախատեսված վճարումները թաղապետարանի աշխատակցի միջոցով կատարել են, ստացել են անդորրագրերը, սակայն հետագայում ծանուցվել են, որ ունեն տարբեր ժամանակահատվածների համար գոյացած պարտքեր:

Դիմումների հիման վրա նյութերի նախապատրաստմամբ վարչական շրջանի թաղապետարանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Դեպքի առթիվ դեռևս 2019թ. մարտին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դիմումատու քաղաքացիները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, այդ թվում՝ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ստացված տեղեկատվության արդյունքում, որ նշված վարչական շրջանում առկա է ընդհանուր 1494 ավտոտնակ:

Նախաքննության ընթացքում անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվել վերոնշյալ ավտոտնակներին տիրապետող բնակիչների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան վճարման անդորրագրեր։

Վերոնշյալ անդորրագրերի զննությամբ պարզվել է, որ քաղաքացիները նշված ժամանակահատվածում կատարել են ընդհանուր 10.612.000 ՀՀ դրամ գումարի վճարումներ, որոնցից վարչական շրջանի բյուջե մուտք է արվել ընդամենը 1.183.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2014թ. ավտոտնակների վարձավճարների հավաքագրման բազա վարչական շրջանում չի եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում համապատասխան պաշտոնն զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով նրա ենթակայությամբ վարչական շրջանի աշխատակազմի մեկ այլ աշխատակցի և աշխատակից չհանդիսացող անձի կողմից, ով ավելի վաղ ազատված է եղել աշխատանքից, վարչական շրջանի բնակիչներից հավաքագրված ավտոտնակների համար կատարված վարձավճարներից առերևույթ 9.429.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չեն մուտքագրել: 

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, որը մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին:

Նախաքննությունը շարունակվում է: 

Միջոցներ են ձեռնարկվում՝ համայնքապետարանի նշված նախկին աշխատակիցների (որոնցից 2-ը մահացել են) գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: