Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին
Միջազգային

Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։

Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։

Ատենակալները Հանթեր Բայդենին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա ստել է թմրանյութերի ազդեցության մեջ չլինելու առումով, երբ 2018 թվականին լրացրել է զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այնուհետև անօրինական կերպով գնել է զենքը։

Դատավճռի կայացման օրը դեռ չի որոշվել, սակայն դա սովորաբար տեղի է ունենում 120 օրվա ընթացքում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, բայց փորձագետները քիչ հավանական են համարում, որ նա նման դատավճիռ կստանա։

Որդու դատավարությունից հետո Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կընդունի այդ գործի արդյունքը և կշարունակի հարգել դատական գործընթացը, մինչ Հանթերը դիտարկում է վճիռը բողոքարկելու հարցը։

«Ես նախագահն եմ, բայց նաև հայր եմ», - հայտարարել է Բայդենը։

Դատավճռից ժամեր անց Ջո Բայդենը մեկնել է Դելավերի նահանգ, որտեղ անցկացվում էր դատավարությունը, գրկել է որդուն, նրա կնոջը և իր թոռանը։

Այս դատավարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում են նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարին։ Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նրան մեղավոր են ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ, առաջադրված բոլոր 34 դրվագներով։