Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե պայքարը չհաջողեց, մի քանի ամսից հայկական պետականությունից մնալու է թուրքական կախյալ նահանգ։
Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու։
Եթե պայքարը չհաջողեց, մեր երկրում հայ մարդու համար ապրելն էլ ավելի անտանելի է դառնալու։
Եթե պայքարը չհաջողեց, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են վիճակը, բայց ինչ-որ պատրվակով չեն ելել պայքարի, հանցակից են։
Պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս։
Այսօր, 15:00-ին, Բաղրամյան պողոտա»։