Հորդորում ենք Շտապ օգնության ծառայությանը հերթապահություն սահմանել հավաքի վայրում․ «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտարարություն է տարածել՝ նշելով․
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք նկատի ունենալ, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում մեր հավաքի ժամանակ կիզիչ արև է լինելու։ Հնարավորության պարագայում ձեզ հետ արևից պաշտպանվելու միջոցներ ունեցեք՝ հովանոցներ, գլխարկներ, արևապաշտպան ակնոցներ և այլն։
Միաժամանակ հորդորում ենք Շտապ օգնության ծառայությանը հերթապահություն սահմանել հավաքի վայրում։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ շտապ օգնության մեքենաներն ուշացումով են հասնում բուժօգնության կարիք ունեցող ցուցարարներին»։