Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն՝ Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի լսել, թե ինչ են պնդում ընդդիմադիրները։
«Այսօր առավոտից ԱԺ դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով իր հրաժարականին ՝ Փաշինյանը նշեց՝ տասնյակ անգամ ասել է՝ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն՝ Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։